Հուլիսի 9-ին՝ ժամը 15.20-ին, Երեւանի մի բնակիչ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 8-ին՝ ժամը 12.00-ից 23.00-ն ընկած ժամանակահատվածում, ինքն իր ընտանիքով եւ Երեւան քաղաքի բնակիչներ` ոմն Կարինե ու Գեւորգ, որպես հյուր գտնվել են Շղարշիկ գյուղի տներից մեկում:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգտվելով իրենց անուշադրությունից` ննջասենյակում դրված իր կնոջ պայուսակում գտնվող դրամապանակից ոմն Կարինեն եւ Գեւորգը գողացել են 170.000 դրամ եւ 100 ԱՄՆ դոլար:

Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ոմն Կարինեն հանդիսանում է 1985 թվականին ծնված Կարինե Ա.-ն, իսկ Գեւորգը՝ երեւանցի, 1996 թվականին ծնված Գեւորգ Խ.-ն: Նրանք հուլիսի 11-ին Երեւանի Իսակովի պողոտայի թիվ 32/7 հասցեից բերման են ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ Կարինե Ա.-ն տվել է խոստովանական բացատրություն, որ նշված գողությունը կատարել է ինքը՝ առանց Գեւորգ Խ.-ի իմացության:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է քննություն: