Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում ընդհանուր երեխաներ չունեցող ամուսինները, կկարող են հավելվածի միջոցով առցանց ձեւակերպոլ իրենց ամուսնալուծությունը, հաղորդում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով CBC-ին:

Նոր ֆունկցիայից կարելի է օգտվել, եթե ամուսնալուծության որոշումը համատեղ է ընդունվել եւ ամուսինների միջեւ ֆինանսական աջակցության,  գույքի ու պարտքերի բաժանման վերաբերյալ տարաձայնություններ չկան:

Բրիտանական Կոլումբիայի իշխանությունների տվյալներով՝ նահանգում  10.000 ամուսնալուծության դեպքերի 30 տոկոսը տեղի է ունենում փոխադարձ համաձայնությամբ: Սակայն փաստաթղթաշրջանառության բարդ համակարգի պատճառով թղթերի լրացման հարցում հաճախ սխալներ են առաջանում, ինչի պատճառով ամուսնալուծության գործընթացը ձգձվում է:
Իշխանությունների կողմից ներկայացված հավելվածը թույլ է տալիս կրճատել ամուսալուծության գործընթացը մինչեւ 30 րոպե: