Չինաստանը փորձում է մեծացնել ճնշումը Վաշինգտոնի վրա՝ ամերիկյան ընկերություններին առաջարկելով զբաղվել վարչակազմի լոբբինգով՝ աճող առեւտրային պատերազմի լույսի ներքո, փոխանցում է AP-ն:

Պեկինն ու Վաշինգտոնը դեռ չեն վերսկսել բանակցությունները տարաձայնությունների շուրջ, որոնք  հանգեցրել են երկու երկրների կողմից ապրանքների ներկրման համար մաքսատուրքերի սահմանմանը: «Մենք հուսով ենք, որ ամերիկյան ընկերությունները կզբաղվեն ԱՄՆ կառավարության լոբբինգով եւ կաշխատեն՝ սեփական շահերը պաշտպանելու համար»,- հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության մամուլի քարտուղար Գաո Ֆենը՝ չխոսելով մանրամասների մասին:

Նա նշել է, որ Չինաստանը մեծ սպառողական շուկա է, որն ավելի ու ավելի բաց է դառնում: Մենք կշարունակենք բարելավել գործարար միջավայրը եւ պաշտպանել Չինաստանում օտարերկրյա ընկերությունների օրինական իրավունքները»,- վստահեցրել է նա: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա պաշտոնյան նշել է, որ երկու կողմերն էլ բանակցությունների վերսկսումը չեն քննարկում:

Նշենք, որ ԱՄՆ-ն սպառնացել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել 200 մլն դոլարի չինական ապրանքների համար: Պեկինը հայտարարել է, որ պատասխան քայլեր կձեռնարկի: