Վրաստանի մուտքը ՆԱՏՕ կունենա իր հետեւանքները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք խոսել ենք այն մասին, որ այն երկրների մուտքը Դաշինք, որոնք չեն հանդիսանում դրա անդամ, չի կարող չազդել եվրոպական մայրցամաքի ընդհանուր պատկերի եւ անվտանգության իրավիճակի վրա, եւ, իհարկե, կունենա իր հետեւանքները։ Խոսքը միայն Վրաստանի մասին չէ»,-ասել է նա ճեպազրույցի ժամանակ։

«Երբ մի կողմում փոփոխություններ են լինում, հետեւանքներ են գալիս մյուս կողմից»,-պարզաբանել է Զախարովան։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը ապագայում կդառնա Դաշինքի անդամ, դա նաեւ հաստատվել է գագաթնաժողովի ժամանակ, կազմակերպությունը շարունակում է այդ գործընթացի պատրաստությունը։