Կոտայքի մարզում, այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 15։10-ի սահմաններում Ներքին Պտղնի գյուղում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Ներքին Պտղնի գյուղի բնակիչներ՝ 22-ամյա Նարեկ Մ.-ի վարած Vokswagen մակնիշի 29 Ս 101 համարանիշի եւ 54-ամյա Սպարտակ Մ.-ի վարած Renault մակնիշի 35 ԼG 180 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, վթարի հետեւանքով Renault-ի վարորդ Սպարտակ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Սպարտակ Մ.-ն եղել է ոչ սթափ (խմած), իսկ Նարեկ Մ.-ն՝ սթափ։