Օգտատերերը հայտնում են Facebook սոցիալական ցանցի աշխատանքի խափանման մասին։ Downdetector-ի տվյալներով, հիմնականում խնդիրը առնչվում է եվրոպական երկրներին, փոխանցում է ՌԲԿ-ն։

Ժամը մոտ 17։00-ին դիմումների քանակը կազմել է 526։ Մեծամասամբ բողոքները Մեծ Բրիտանիայից եւ Նիդերլանդներից են գալիս։ Խնդիրը առկա է նաեւ Ավստրիայում, Իտալիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Մեքսիկայում, Չիլիում, Արգենտինայում եւ մի շարք այլ երկրներում: Բողոքների ոչ մեծ քանակություն եղել է նաեւ Մոսկվայից։

Ընդ որում՝ խնդիրների 44 տոկոսը կապված է Facebook-ը բացելու անհնարինության, 32 տոկոսը՝ մուտք գործելու փորձի բարդության, եւս 23 տոկոսն էլ հավելվածի հետ կապված խնդիրների հետ։

Հիշեցնենք, որ մայիսին Facebook-ի օգտատերերը արդեն բախվել էին նման խնդրի։