Apple ընկերությունը ներկայացրել է MacBook Pro նոր նոութբուքերը։ Թարմացվել են 13 ու 15 դյույմանոց մոդելները՝ թաչբարերով։ Արտաքին փոփոխություններ չկան, սակայն փոխվել են պատրաստման նյութերն ու ստեղնաշարն ավելի փափուկ է դարձել, հայտնում է Ferra-ն։

Նոութբուքերը ստացել են ութերորդ սերնդի Intel Core վեցմիջուկանոց պրոցեսորներ, մինչեւ 32 ԳԲ օպերատիվ հիշողություն, True Tone էկրաններ,  Apple T2 չիպեր, երրորդ սերնդի ավելի փափուկ ստեղնաշար, եւ այլն։

Apple-ն արդեն սկսել է վաճառքը մի շարք տարածաշրջաններում։ 13-դյույմանոց նոր MacBook Pro-ն վաճառվում է 1799 դոլար մեկնարկային գնով, իսկ  15-դյույմանոց MacBook Pro-ն՝ 2399 դոլարով։