Ծանրությունը, ըստ երեւույթին, չի կանգնեցրել գողերին, որոնք 135 կիլոգրամանոց քանդակ են գողացել Չիկագոյի նախկին եկեղեցուց։

Քանդակի հեղինակ Պլամեն Յորդանովը հայտնել է, որ «Լուսավոր հավերժություն» կոչվող իր աշխատանքը նախօրեին է գողացվել։ Քանդակը լատունից ու վիտրաժից էր պատրաստված ու մեծ օղակի ձեւ ուներ։ Քանդակը ցուցադրվել էր Նյու Յորքում ու Չիկագոյում ու պետք է ուղարկվեր Սենթ Լուիս։ Քանդակագործը չի հասկանում, թե ինչպես են գողերը մտադիր իրացնել իրենց գողոնը ու ինչ են ակնկալում ստանալ դրա դիմաց։