Գուդվուդում արագության փառատոնին Singer ընկերությունը ներկայացրել է Williams Advanced Engineering-ի եւ մի շարք այլ ավտոմոբիլային մասնագետների համագործակցությա արդյունքը՝ Dynamics and Lightweighting Study (DLS) նախագիծը, որը կառուցված է դասական Porsche 911-ի հիման վրա: Ընկերության ստենդում ներկայացված է երկու ավտոմեքենա՝ 1990 եւ 1989 թվականների: Դեռ հրապարակվել է միայն դրանցից առաջինի լուսանկարները (երկրորդը կարմիր կներկվի), փոխանցում է Motor-ը:

Սուպերքարի համար եզակի շարժիչը մշակվել է Williams Advanced Engineering-ի եւ Porsche-ի հայտնի մոտորիստ Հանս Մեցգերի համագործակցությամբ: Որպես ագրեգատի հիմք վերցվել էր 1990 մոդելի 3.6 լիտրանոց շարժիչը, որի ծավալը մեծացվել է չորս լիտրով՝ փոխարինելով գրեթե բոլոր հանգույցները: