ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմիս ստեղծված «Իմ քայլը» հիմնադրամը հետաքրքրություն է առաջացնում ներդրողների մոտ: Ինչպես հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը, արդեն մի շարք հանդիպումներ են անցկացվել պոտենցիալ ներդրողների հետ, որոնք հետաքրքրություն են ցուցաբերել ֆոնդին աջակցության հարցում: Մինչդեռ, նա հրաժարվեց կոնկրետ անուններ նշել՝ լրատվամիջոցներին կոչ անելով համբերությամբ զինվել:

Ըստ նրա՝ Սփյուռքը եւս պատրաստակամություն է հայտնում աջակցելու հիմնադրամի աշխատանքին՝  չնայած «Հայաստան» Համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանի շուրջ սկանդալին: Հիշեցնենք, որ իրավապահները պարզվել էին, նա հիմնադրամին հատկացված գումարները ծախսել է անձնական նպատակներով: «Մենք հիմա տեսնում ենք, որ Սփյուռքի ներկայացուցիչները ոգեշնչված են Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ եւ իրենց պատրաստակամությունն են հայտնում շարունակել աջակցություն ցուցաբերել»,- ասել է Հակոբյանը՝ հավելելով, որ հիմնադրամի գործունեությունը կլինի թափանցիկ, իսկ նոր «բլոկչեյն» համակարգը թույլ կտա հետեւել ներդրումների բաշխմանը:

Լրագրողները չշրջանցեցին նաեւ հիմնադրամի անունը՝ «Իմ քայլը» եւ խնդրեցին Հակոբյանին մեկնաբանել այն: «Ամեն ինչ պարզ է. դա իմ քայլն է՝ որպես ՀՀ վարչապետի տիկին»,- պատասխանեց նա: