«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դեռեւս չի որոշել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Բրյուսելի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, որը հեռարձակվել է «Ազատության» ուղիղ եթերում, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասել եմ, որ այդ հարցով քննարկումները շարունակվում են, եւ մենք վերջնական որոշում այս պահի դրությամբ չունենք: Հնարավոր է՝ առանձին, հնարավոր է՝ դաշինքով»,- լրագրողների հարցին ի պատասխան ասել է ՔՊ կուսակցության առաջնորդը:

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ առանձին կամ դաշինքով հանդես գալու որոշումը կախված է կուսակցությունների, քաղաքական ուժերի տեսլականից, նոր քաղաքական իրավիճակում նոր համաձայնություններ ձեռք բերելու ընդունակությունից եւ հնարավորությունից: