«Փաստ» օրաթերթը գրում է. «Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը: 

Ըստ այդմ, Սահակյանը նախորդ տարի ձեռք է բերել առանձնատուն, որի համար վճարել է 22 միլիոն 622 հազար դրամ: Դրամական միջոցները 2017 թ. սկզբին կազմում էին 1 միլիոն 300 հազար դրամ ու 28 հազար ամերիկյան դոլար, իսկ տարեվերջին՝ 900 հազար դրամ ու 23 հազար ԱՄՆ դոլար:

Տարեկան եկամուտները կազմել են 26 միլիոն 581 հազար դրամ, որից 3 միլիոն 959 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 22 միլիոն 622 հազար դրամը ստացված փոխառություններ են՝ վարկեր: Ստացվում է, որ առանձնատունը գնվել է վարկով:

Սահակյանի մեկ այլ հայտարարագրի համաձայն էլ՝ անշարժ գույքի թիվը կազմում է 9–ը, որից՝ երկու հողամաս, երկու հասարակական նշանակության շինություն, երկու բնակարան, երկու ավտոտնակ եւ մեկ կիսակառույց շինություն: Նրան է պատկանում նաեւ GAZ 53 մակնիշի մեքենա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում