Բաքվում մայր ու որդի բախտագուշակ խաբեբաները կողոպտել են միամիտ քաղաքացիներին։

Vesti.Az-ի տվյալներով՝ ոստիկանությունը խոշոր չափերի  խաբեության կասկածանքով ձերբակալել է  գուշակ Հուսեյն Ալիզադեին ու նրա մորը՝ Լալու Իբրագիմովային։ Մայրը ոսկերչական իրերի խանությում էր աշխատում ու իրացնում այն զարդերը, որոնք «գուշակ» որդին  խաբեությամբ ստանում էր քաղաքացիներից։ Մի քանի տարվա ընթացքում խաբեբաներին հաջողվել էր աստղաբաշխական գումարներ շորթել՝ հարյուր հազարավոր դոլարներ։ Մի ընտանիքից 180 հազար դոլար էին վերցրել՝ ասելով, իբրև «ոգիների համար հյուրասիրություն» են կազմակերպելու ։ Ալիզադեի ու նրա մոր խաբեության զոհերից են Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատգամավորներ, ձեռներեցներ, արվեստի գործիչներ։