RPS Brewing ըկերության կողմի մուգ գարեջուր է թողարկվել՝ հատուկ ԱՄՆ եւ ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի՝  հուլիսի 16-ին Հելսինկիում կայանալիք հանդիպմանն ընդառաջ: Գարեջուրն արդեն լայն պահանջարկ է վայելում Ֆինլանդիայի մայրաքաղաքի խանութներում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ գարեջուրн արտադրվել է 10.000 շշերի խմբաքանակով, որոնց համար հատուկ պիտակ է մշակվել: Դրա վրա երկու նախագահի պատկերներն են եւ հետեւյալ գրությունը. «Արի այս գործից մեծավարի գլուխ հանենք»:

Մի շիշ գարեջրի արժեքը մանրածախ վաճառքում 3.49 եվրո է՝ ներառյալ ապակե շշի համար 10 ցենտը, որը կարել է վերադարձնել՝ հանձնելով տարան:

Այս նույն արտադրողը հատուկ ռուս-ամերիկյան գագաթնաժողովի համար արդեն իսկ սուրճ եւ շապիկներ էր թողարկել Թրամփի եւ Պուտինի նկարներով: