Չինաստանում հաջորդ սերնդի արագ լիցքավորման տեխնոլոգիա է մշակվել: Համացանցում տեղեկություն է հայտնվել Huawei Super Charge-ի մասին, որն իր բնութագրերով գերազանցում է մրցակիցներին, գրում է RG-ն:

Ինչպես նշում է Gizmochina պորտալը, Huawei նոր ադապտերը, որը պատրաստվել է Yada Electronics Co. Ltd.-ի կողմից, ունի 10V/4A ամենաբարձր ելքային սպեցիֆիկացիան: Սա նշանակում է, որ ադապտերի լիցքավորման  առավելագույն հզորությունը 40W կկազմի: Այն կարող է մինչեւ 90 տոկոս լիցքավորել սմարթֆոնն ընդամենը 30 րոպեի ընթացքում: Նույն ընկերության կողմից թողարկված նախորդ մոդելը՝ Honor Magic-ը, լիցքավորում էր սմարթֆոնը 45 րոպեի ընթացքում:

Դեռ հայտնի չէ, թե Huawei-ի որ մոդելները կստանան այս տեխնոլոգիան: Ամենայն հավանականությամբ, դա կլինեն Mate 20 սմարթֆոններ, որոնց թողարկումը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին: