Աշխարհի ամենաէժան՝ Tata Nano ավտոմեքենան ցածր պահանջարկի պատճառով հանվել է արտադրությունից: Հնդկական Tata Motors-ի արտադրած ավտոմեքենան շուկա էր դուրս եկել 2008 թվականին եւ արտադրողների կողմից ներկայացվել էր որպես ամենամատչելի եւ «ժողովրդական ավտոմեքենա». այսօր բազային տարբերակի արժեքը մոտ 200 հազար ռուբլի է: Այս մասին հաղորդում է «Զվեզդա» հեռուստաալիքը:

Ավտոմեքենայի առավելագույն արագությունը 105 կմ/ժ է, վառելիքի տարայի ծավալը՝ 15 լիտր: Գնային մատչելիությունն այս մոդելի միակ առավելությունն էր. մեքենան անհարմար էր եւ ոչ անվտանգ: