«ՈւԿՐՈՊ» քաղաքական կուսակցության ղեկավար Նիկոլայ Պասալսկին հարվածել է իրեն դիտողություն արած կնոջ գլխին, հաղորդում է «1+1»-ը:

Հեռուստաընկերության կողմից ցուցադրված կադրերում երեւում է, թե ինչպես է կինը կանգնեցնում պիտբուլի հետ քայլող քաղաքական գործչին եւ ինչ-որ բան է ասում նրան, ինչից հետ Պասալսկին հարվածում է կնոջ գլխին: Տուժածին ուղեղի ցնցումով տեղափոխել են հիվանդանոց:

Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպի պատճառն այն էր, որ կինը քաղաքական գործչին խնդրել է շանը կապել վզափոկից, քանի որ նա զբոսնում է տարածքով, որտեղ փոքր երեխաներ կան: «ՈւԿՐՈՊ»-ում հաստատել են, որ հարձակվողը կուսակցության անդամ է: Գործընկերները դատապարտել են նրա գործողությունները եւ այժմ որոշում են Պասալսկու՝ կուսակցությունից հեռացնելու հարցը: