Կառավարությունը սեպտեմբերից ոչ ուշ կներկայացնի Հարկային օրենսգրքի բարեփոխումների փաթեթը: Այս մասին այսօր՝ հուլիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։

Նրա խոսքով, ՊԵԿ-ն իր առաջարկները ներկայացնելու է որպես հարկային վարչարարություն իրականացնող մարմին, բայց արդեն սահմանվել է, որ ՊԵԿ-ը օրենքը կիրառող մարմին է հետեւաբար, առանցքայինը լինելու է Ֆինանսների նախարարությունը. «Կապիտալ եկամուտը պետք է քիչ հարկենք, սպառողին՝ շատ: Եթե մենք իջեցնենք հարկային բեռը կապիտալ եկամուտների նկատմամբ՝ խթաններ կլինեն: Հարկային օրենսգրքի վերանայումներ պետք է անենք, որպեսզի տնտեսությունը սկսի շնչել»,- ասաց Դավիթ Անանյանը:

Հարցին, թե ուղղակի փոփոխություններ են լինելո՞ւ, թե հեղափոխական Հարկային օրենսգիրք է ներկայացվելու, ՊԵԿ նախագահը պատասխանեց. «Հեղափոխականի վերաբերյալ կան քննարկումներ»: