Արկանզասի ոստիկանությունը ձերբակալել է 15-ից 17 տարեկան երեք ընկերուհիներն՝ մեկ տարեկան երեխային խոշտանգելու համար: Աղջիկներից մեկը երեխայի դայակն էր եւ համացանցում տեղադրում էր փոքրիկին տանջելու տեսագրությունները, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Daily Mail-ը:

Էլիսա Ուոթքինսը սարսափի մեջ էր՝ Snapchat-ում իր մեկ տարեկան երեխայի մասնակցությամբ տեսանյութը հայտնաբերելիս, ում նա դրանից քիչ առաջ թողել էր դայակի հետ: Կադրերում երեւում է, թե ինչպես է աղջիկն էլեկտրաշոկերով հարվածում երեխային, իսկ հետո ընկերուհիների հետ միասին ծիծաղում երեխայի լացի վրա:

Հուզված մայրն անմիջապես դիմել է ոստիկանություն եւ սպաներին ցույց տվել տեսանյութը: Կինը բացատրել է, որ առաջին անգամ չէ, որ դստերը թողնում է դայակի հետ եւ անգամ գլի չէր ընկնում, որ դեռահասները տանջում են իր փոքրիկին: Բարեբախտաբար, աղջիկը ֆիզիկապես չի տուժել, եւ այժմ նրա առողջությանը ոչինչ չի սպառնում:

Տեսագրության շնորհիվ ոստիկաններին հաջողվել է բացահայտել եւ ձերբակալել խոշտանգմանը մասնակցած բոլոր դեռահասներին: Այժմ նրանք պահվում են Ֆոլքներ շրջանի՝ Դեռահասների գործերով կենտրոնում եւ սպասում են դատավարությանը: Փոքրիկի մայրը գտնում է, որ ընկերուհիները պետք է հայտնվեն ճաղերի հետեւում: