Արցախի ԱԳՆ-ն դրական է գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ճանաչողական հանդիպումը:

«Հուլիսի 11-ին Բրյուսելում կայացած Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների ճանաչողական հանդիպումը դրական ենք գնահատում: Հանդիպումը կարեւոր է խորհրդակցությունների շարունակականության աջակցության եւ լիաչափ բանակցային գործընթացի վերականգնման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման տեսանկյունից»,- նշված է Արցախի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Սարգսյանի մեկնաբանության մեջ: