Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ առայժմ չեն քննարկվել նոր նախագծերն ու ծրագրերը. հայտնի գիտնական, փորձարարական միջուկային ֆիզիկայի ոլորտի մասնագետ Յուրի Օգանեսյանը դեռեւս ուղղակի ծանոթացել է նոր վարչապետի հետ, իսկ ապագայում արդեն հնարավոր կլինի նաեւ մտածել այն մասին, թե երկրում ինչ է պետք անել եւ ինչ հերթականությամբ: Սակայն մի բան  հստակ է՝ արդեն սկսած նախագծերը պետք է ավարտվեն, այս մասին Յուր Օգանեսյանը նշեց հայ լրագրողների հետ զրույցում:

Վերջերս Յուրի Օգանեսյանը հայկական անձնագիր ու քաղաքացիություն է ստացել: Սակայն, իր իսկ խոսքով, դեռեւս չի ծրագրում Հայաստան տեղափոխվել. առաջին՝ Ռուսաստանում ապրելով ինքը հաճախ է Հայաստան գալիս, երկրորդ՝ նա կարծում է, որ այսօր արդեն կարեւոր չէ, թե մարդը կոնկրետ որտեղ է ապրում, կարեւոր է, որ նա իր հայրենիքին առավելագույն օգուտ տա:

«Ինձ թվում է, որ շատ հայեր, արտասահմանում ապրելով, կարող են մեծ օգուտ տալ, քան եթե այստեղ նստած լինեին: Այստեղ առանց այն էլ նստածների պակաս չկա»,- ասաց ֆիզիկոսը:

Այսօր՝ հուլիսի 13-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ում հանդիսավոր պամաններում մարել են Յուրի Օգանեսյանի պատվին թողարկված նամականիշն ու ծրարը:

Նամականիշի վրա պատկերված է ֆիզիկոսի դիմանկարը եւ Մենդելեեւի պարբերական աղյուսակի 118-րդ տարրի նշանը, որն անվանվել է Յուրի Օգանեսյանի պատվին: Նամականիշների տպաքանակը կազմել է 40 հազար: Ինչ վերաբերում է ծրարին, ապա այն թողարկվել է ընդամենը 500 օրինակ տպաքանակով:

Յուրի Օգանեսյանի նվաճումներով հպարտանում են ողջ երկիրը. Արմեն Սարգսյանը նրան ՀՀ քաղաքացիություն է շնորհել