Սոցիալական ցանցերում  4-ամյա արքայազն Ջորջի վրա հարձակվելու կոչեր հնչեցրած, ինչպես նաեւ ահաբեկչական հարձակումը նախապատրաստելու մասին խորհուրդներ տարածած բրիտանացին Վուլիչի Թագավորական դատարանի որոշմամբ դատապարտվել է ցմահ ազատազրկման, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ամեն ինչ պարզ է. դուք հրապարակել եք արքայազն Ջորջի դպրոցի հասցեն, լուսանկարն ու հրանագներ կամ սպառնալիքներ հնչեցրել, որպեսզի Ջորջը եւ թագավորական ընտանիքի այլ անդամներն ընկալվեն որպես պոտենցիալ թիրախ»,- որոշումը հրապարակելիս հայտարարել է դատավոր Էնդրյու Լիզը:

Մայիսի վերջին 32-ամյա Հուսնեյն Ռաշիդը, ով բացահայտորեն աջակցում էր «ԻՊ» ահաբեկչական խմբին, անսպասելիորեն ընդունել էր իր մեղքը՝ այդպիսով ավարտելով դատավարությունը:

Հետաքննության տվյալներով՝ անցյալ տարվա նոյեմբերին ձերբակալված Ռաշիդը սոցիալական ցանցերում մոտ 290 հազար հաղորդագրություն է ստացել եւ ուղարկել՝ ըստ էության, «առցանց գործիքակազմ» ստեղծելով պոտենցիալ ահաբեկիչների համար: Հաղորդագրություններում նա խորհուրդներ է տվել, թե ինչպես պետք է հարձակվել անցորդների, տրանսպորտի վար, մասնավորապես՝ զենքի կիրառմամբ, ինչպես նաեւ ինչպես օգտագործել լազերները ինքնաթիռների վրա հարձակումների ժամանակ: