Երկշարժիչի ձեւափոխված Тesla-ի ամենահասանելի էլեկտրոքարը՝ Model 3-ը կունենա իջեցված կախոց եւ կատարելագործված արգելակման համակարգ։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ամերիկյան ընկերության ղեկավար Իլոն Մասկը, փոխանցում է Autonews.ru-ն։

Շնորհանդեսը, հավանաբար, կկայանա այս ամսին։ Tesla Model 3-ի ամենահզոր ձեւափոխումը կստանա Performance անվանումը։ Ի տարբերություն այդ էլեկտրոկարի բազային տարբերակի՝ այս մեկը հագեցած կլինի լրացուցիչ շարժիչով։ Բացի այդ, նորույթը կստանա պնեւմատիկ կախոց եւ արդիականացված արգելակման մեխանիզմներ։