Բրիտանական ոստիկանությունը Էյմսբերիում թունավորվածի Չարլզ Ռաուլի տանը «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութի հետքերով շիշ է հայտնաբերել: Այս մասին ուրբաթ օրը հաղորդել է Սքոթլենդ-Յարդը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Չորեքշաբթի՝ հուլիսի 11-ին, շիշը հայտնաբերվել է Չարլի Ռոուլիի՝ Էյմսբերիում գտնվող տանը: Այն հետազոտության համար տեղափոխվել է Պորտոն Դաունում Պաշտպանության նախարարության հետազոտական եւ տեխնիկական լաբորատորիա: Այս փորձարկումներից հետո գիտնականները հաստատել են, որ շշում գտնվող նյութը «Նովիչոկ» է»,- հայտնել են մայրաքաղաքային ոստիկանությունում: «Հետագա գիտական թեստերը ցույց կտան՝ արդյոք այն նույն խմաքանակից է, ինչ այն մեկը, որով մարտ ամսին թունավորել էին Սերգեյ եւ Յուլիա Սկրիպիլներին»,- հավելել են ոստիկանությունում: