ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սուր քննադատության է ենթարկել եվրոպական երկրների միգրացիոն քաղաքականությունը՝ մայրցամաքի համար միգրացիան անվանելով շատ բացասական երեւույթ։ Այսպիսի խոսքերով նա հանդես է եկել Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի Չեկերս քաղաքամերձ նստավայրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

 «Կարծում եմ՝ միգրացիան փոխում է եվրոպական մշակույթը»,-նշել է նա։

Թրամփի խոսքով, միգրացիան շատ մեծ վնաս է պատճառում Գերմանիային եւ Եվրոպայի մյուս հատվածներին:

Նա եվրոպական երկրներին խորհուրդ է տվել ավելի զգուշավոր լինել․ «Որովհետեւ դուք փոխում եք մշակույթը, դուք փոխում եք շատ բաներ, դուք փոխում եք անվտանգությունը: Տեսեք, թե ինչ է տեղի ունենում այն երկրներում, որոնք երբեք այսպիսի դժվարությունների չեն բախվել, երբեւ խնդիրներ չեն ունեցել»:

Թրամփը նշել է, որ ամերիկյան սահմաններն անօրինական հատողները անմիջապես չեն արտաքսվում, նրանց սպասվում է դատական գործընթաց 5 տարի ժամկետով։