Ճապոնիայում հորդառատ անձրների ու դրանց հետևանքով առաջացած հեղեղների ու սողանքների զոհերի թիվը հասել է 209-ի։ Այս մասին  հայտնում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով երկրի գլխավոր ոստիկանական վարչությանը։  

Վերջին տվյալներով, ևս մոտ 40 մարդ է անհետ կորած համարվում։ Տեղի արտակարգ ծառայությունները՝ ոստիկանության ու ինքնապաշտպանության ուժերի աջակցությամբ շարունակում են որոնողական ո ւ փրկարարական գործողությունները։

Հազարավոր կամավորներ ամբողջ երկրից ժամանում են Ճապոնիայի արևմտյան շրջաններ, որպեսզի օգնեն տարերքի հարվածից տուժածներին։ Էհիմե, Հիրոսիմա ու Օկայամա պրեֆեկտուրաների իշխանությունները, որոնց անձրևներն ու սողանքները մեծ  վնաս են հասցրել, սպասում են մոտ 18 հազար կամավորների ժամանմանը, որոնք պատրաստ են օգնել նրանց։