Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու մեջ մեղադրվող 60-ամյա կինը դատապարտվեց պայմանական ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Լաուրա Մ.-ն հանրային հաստատությունը պոռնկությամբ զբաղվելու համար օգտագործել և պարբերաբար տրամադրել է 2 և ավելի անձանց եւ նպաստել  պոռնկությամբ զբաղվելուն՝ դրա դիմաց ստանալով գույքային օգուտ: Յուրաքանչյուր անգամ 60-ամյա կինը մարմնավաճառներից ստացել է 2000-4000 դրամ:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանն ամբաստանյալին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 3 տարվա ազատազրկման: Դատավորը որոշել է նաեւ պատիժը պայմանականորեն չկիրառել: