Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Գագիկ Գեւորգյանը կեղծ դիպլոմ տալու համար տուգանվել է 300 հազար դրամի չափով:

Ըստ մեղադրանքի՝ Գեւորգյանն իր ազգականին 2014-2017թթ ուսումնական տարիներին բացակայելու համար քոլեջից հեռացնելու փոխարեն հանձնել է հաշվապահի որակավորմամբ պետական նմուշի ավարտական կեղծ դիպլոմ:

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քոլեջի տնօրենին մեղավոր է ճանաչել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք 300 հազար դրամի չափով: