Հելսինկիի Kaffekievari ռեստորանը Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպմանն ընդառաջ հատուկ ճաշատեսակ է ստեղծել՝ Trumputin անվանմամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ Trumputin-ը բաղկացած է ռուսական նրբաբլիթից կարմիր ձկով, թթվասերով եւ սոխով, որի կողքին դրված են պաղպաղակով ու հատապտուղներով ամերիկյան փանքեյքեր։ Հեղինակների մտահաղացմամբ՝ ուտեստը ներառում է, միաժամանակ, արեւելյանն ու արեւմտյանը, աղին ու քաղցրը։

Հիշեցնենք՝ Պուտինի ու Թրամփի՝ միջազգային ֆորումների բազմակողմ ձեւաչափից դուրս՝ ամբողջական ձեւաչափով առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին, Ֆինլանդիայում։