Drops բջջային հավելվածը ավտոմատ վճարումներ կատարելու համար նախատեսված համակարգ է: Այն ավտոմատ հանձնարարականի միջոցով ամեն ամիս կատարում է նախատեսված վճարումը: NEWS.am -ի թղթակցին այս մասին պատմեց Drops LLC գործադիր տնօրեն Ներսես Ներսիսյանը, Be Automated 2018 ցուցահանդեսի շրջանակում:

Հավելվածը խնայում է մարդկանց ժամանակը, և ընդամենը մի քանի վայրկյանի ընթացքում թույլ է տալիս կատարել վճարումները:

Գործարքների պրոցեսինգն իրականացվում է Ամերիա Բանկի կողմից:

Օրինակ՝ եթե ապառիկով ձեռք է բերվել բջջային հեռախոս, ապա օգտատերը կարող է ծրագրի միջոցով այնպես անել, որ այն ամեն օր կամ ամեն ամիս ավտոմատ կերպով կատարի համապատասխան վճարումը:

Միջնորդավճարը ֆիքսված՝ 1.9%, իսկ մոտ ապագայում Ամերիա Բանկի քարտապանների համար կլինի 0.99%:

Հիշեցնենք, որ այսօր՝ Երևանում տեղի ունեցավ Be Automated 2018 միջոցառումը, որին մասնակցում էին մի շարք ընկերություններ: Մասնակիցները ներկայացնում էին իրենց ծրագրերը, որոնք հաճախորդներին տալիս են մի շարք առավելություններ և հնարավորություններ: