Լոս Անջելեսի խճուղում (Քալիֆորնիա նահանգ) տեղական ժամանակով շաբաթ գիշերը ավտոբուս է շրջվել, տուժել է 25 ուղեւոր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Twitter-ում հայտնել է մեգապոլիսի հրշեջ պահպանությունը:

Ավտոբուսում եղել է 32 մարդ: Տուժածներից չորսի վիճակը ծանր է:

Վթարի պատճառն անհայտ է, ոստիկանությունը քննություն է սկսել: