Մեկնարկում է «ՆերՈւժ» ծրագիրը: Այս մասին ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Սփյուռքի նախարարությունը FAST եւ IDEA հիմնադրամների, Դիլիջանի միջազգային դպրոցի (UWC) եւ Impact Hub Yerevan-ի հետ համատեղ մեկնարկում է «ՆերՈւԺ» ծրագիրը:

Եթե դու սփյուռքում բնակվող 18-35 տարեկան հայ երիտասարդ ես, ունես բիզնես գաղափար, ապա մասնակցի՛ր «ներՈւԺ» ծրագրին, հաղթի՛ր եւ ստացի՛ր մինչեւ 15 մլն դրամ աջակցություն՝ Հայաստանում իրականացնելու քո սթարթափ ծրագիրը:

Ծրագրի վերաբերյալ մանրամասներին ծանոթանալու, ինչպես նաեւ մասնակցելու համար առաջարկում ենք դիտել տեսանյութն ու այցելել ծրագրի պաշտոնական կայքը»,- գրել է Սփյուռքի նախարարը: