Համացանցում են հայտնվել Չիտայում վարարումների հետեւանքով կամուրջի մի մասի փլուզման կադրերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կամուրջը հուլիսի 10-ից փակ է երթեւեկության համար։ Շրջանային արտակարգ ծառայությունների աղբյուրը հայտնել է, որ փլուզված հատվածի երկարությունը 24 մետր է։

Անդրբայկալում վարարումները սկսել են հուլիսի 8-ից։ Չիտայում սա ամենաուժեղ վարարումն է 1936 թվականից ի վեր։ Շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել, իրավիճակի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբ է ստեղծվել։