ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական Daily Mail պարբերականին տված հարցազրույցում հաստատել է իր մտադրությունը 2020 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում։

«Ես վճռական եմ տրամադրված։ Կարծես թե բոլորն են դա ցանկանում»,-նշել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ մտադի՞ր է մասնակցել 2020 թվականի նախագահական ընտրություններին։

Հարցին՝ դեմոկրատների շրջանում տեսնո՞ւմ է մեկին, որը կարող է իրեն մրցակից լինել, Թրամփը բացասական է պատասխանել․ «Ո՛չ։ Ես ոչ ոքի չեմ տեսնում։ Ես ճանաչում եմ նրանց բոլորին եւ ոչ ոքի չեմ տեսնում․․․Նրանք չունեն ճիշտ թեկնածու»,-եզրափակել է ԱՄՆ նախագահը։