Հռոմի Ֆրանցիսկ պապը համաձայնել է Մեքսիկայի ապագա նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի նախատեսած հաշտեցման գործընթացում միջնորդ լինել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Aristegui Noticias պորտալի փոխանցմամբ՝ խոսքը, մասնավորապես, ներման մասին օրենքի նախագծի եւ թեթեւ թմրանյութերի օրինականացման մասին է։

Հռոմի պապը ներկա կլինի վիրտուալ՝  Skype-ի միջոցով, նա անմիջապես ներկա չի լինի, բայց, ընդհանուր առմամբ, համաձայնել է։

Մեքսիկայի նախագահական ընտրություններում հաղթանակած Անդրես Մանուել Լոպես Օբրադորը հաղթանակից անմիջապս հետո հայտարարել էր, որ մտադիր է խնդրել Հռոմի պապի, հոգեւոր առաջնորդների եւ իրավապաշտպանների աջակցությունը Մեքսիկայում խաղաղությունն ապահովելու հարցում։

Հիշեցնենք՝ Մեքսիկայում նախընտրական քարոզարշավի ժամանակ 523 քաղաքական գործիչ եւ պետական ծառայող է սպանվել։