Պիրենեյան մաստոդոնտի՝ փղի հնագույն բարեկամի գանգը հնագետների կողմից հայտնաբերվել է Ֆրանսիայի հարավ-արեւելքում: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով France-Presse գործակալությունը (AFP):

Ըստ դրա տվյալների՝ մնացորդները հայտնաբերվել են L'Ile-en-Donon քաղաքից մի գյուղացու կողմից, դեռ 2014 թվականը: Տղամարդը չէր ուզում, որպեսզի իրեն խանգարեն աշխատել, ոստի թաքցրել էր գտածոն: Սակայն 2017 թվականին նա հայտնել էր գտնված գանգի մասին Փարիզի բնական պատմության թանգարանի գիտնականններին:

Նշվում է, որ հայտնաբերված ատամների ձեւը տարբերվում է մամոնտի եւ ժամանակակից փղերի ատամներից, ինչը եւ թույլ է տվել համարել, որ սա կնճիթավորների շարքից կաթնասունների վերացած գոմֆոտերյան ընտանիքի առանձին ներկայացուցիչ է:
Այս կենդանիներն Աֆրիկայից Ներկայիս Եվրոպայի տարածք քոչել են մոտ 18 միլիոն տարի առաջ եւ աբողջովին վերացել են 1.5 միլիոն տարի առաջ:

Գիտնականները մեծ աշխատանք է սպասվում. հողի տակ գտնվեու ընթացքում կենդանու գանգը սերտաճել է ժայռային նյութին: Այժմ գտածոն պետք է դուրս բերվի ժայռային զանգվածից: