Իրաքի հարավում՝ Էլ Ամարա քաղաքում զանգվածային ցույցերի ժամանակ առնվազն 2 ցուցարար է զոհվել, հայտնում է DW-ն։  Երկրում գործազրկության եւ էլեկտրականության եւ ջրամատակարարման խափանումների պատճառով սկսած բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 6 օր։

Տեղի առողջապահական մարմնի ներկայացուցիչ Ահմեդ Ալ Քանանիի խոսքով, դեռեւս անհայտ է, թե ով է մեղավոր ցուցարարների մահվան մեջ։

Իրաքի Ներքին գործերի նախարարությունը, իր հերթին, հայտարարել է երկրում բարձր պատրաստության ռեժիմի ներդրման մասին: Էն Նաջաֆում կառավարությունը պարետային ժամ է մտցրել։