Հուլիսի 16-18-ը հանրապետության շրջանների զգալի մասում գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ, առանձին շրջաններում հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 15-17-ն աստիճանաբար 2-4 աստիճանով կնվազի, 18-20-ը՝ 3-5 աստիճանով կբարձրանա:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում հուլիսի 16-18-ի գիշերը եւ կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +21+23, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+24,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+24,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +30+32,

Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+24,

Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+34,

Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +21+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+24,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +19+21, ցերեկը` +31+33,

Արարատում՝ գիշերը`+20+22, ցերեկը` +32+34,

Արմավիրում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +32+34,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +20+24,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+22, ցերեկը` +32+34,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +19+23, ցերեկը` +32+34,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+15, ցերեկը` +22+25,

Արցախում՝ գիշերը` +17+22, ցերեկը՝ +26+31: