Ուֆա-Մոսկվա S7 գիշերային չվերթի մի քանի հարբած ուղեւորներ թռիչքից առաջ ինքնաթիռից դուրս են հրավիրվել ոչ ադեկվատ պահվածքի համար, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

«Նախանական տվյալներով, ուղեւորները դեպի Մոսկվա թռիչքից առաջ օդանավակայանի սրճարանում սպիրտային խմիչքը չարաշահել են եւ Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 04:00-ին բարձրանալով ինքնաթիռի սրահ՝ սկսել են իրենց ոչ ադեկվատ պահել»,-հայտնել է գործակալության աղբյուրը։

Արդյունքում ինքնաթիռից դուրս են հրավիրվել 6 մարդ, այդ թվում՝ 8-ամյա երեխայի հետ մի ընտանիք։