Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ հուլիսի 11-ին Մոսկվայում կայացած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո եւ ՌԴ-ԱՄՆ գագաթնաժողովի նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկել է Իրանին եւ Սիրիային վերաբերող հարցեր։ Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել կառավարության ամենշաբաթյա նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երեկ (հունիսի 14-ին) ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսով քննարկել եմ անվտանգության խնդիրներն ու քաղաքական հարցեր տարածաշրջանային զարգացումների ֆոնին, ամենից առաջ՝ Սիրիայում եւ Իրանում»,-նշել է նա։

Նեթանյահուն հավելել է, որ շնորհակալություն է հայտնել Թրամփին Իրանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականության համար, ինչպես նաեւ Իսրայելի անվտանգությանը հավատարմության եւ Իսրայելին տարբեր ոլորտներում լօգնելու պատրաստակամության համար։