Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը սուր քննադատության է ենթարկել Իտալիայի առաջարկը նախօրեին Միջերկրական ծովում փրկված միգրանտներին ԵՄ երկրներում բաշխելու մասին, փոխանցում է DW-ն։
«Իտալիայի վարչապետը խնդրում է ԵՄ-ին հոգ տանել ծովում հայտնված 450 մարդկանց մասին։ Նման մոտեցումը ճանապարհ է դեպի դժոխք»,-գրել է Բաբիշի իր թվիթերյան էջում։
Dostal jsem od premiéra Conteho spolu s ostatními premiéry EU kopii dopisu adresovanému předsedovi Evropské rady Tuskovi a Evropské komise Junckerovi, kde italský premiér žádá, aby se EU postarala o část ze 450 lidí, kteří jsou nyní na moři. Takový přístup je cesta do pekel.
— Andrej Babiš (@AndrejBabis) 15 июля 2018 г.
Չեխ վարչապետի կարծիքով, նման պրակտիկան նպաստում է հանցավոր խմբավորումների եկամուտների աճին, որոնք կազմակերպում են միգրանտների Եվրոպա հասնելը։ Բաբիշի համոզմամբ՝ փախստականներին պետք է օգնել իրենց հայրենի երկրներում, որ միգրանտները ճանապարհ չընկնեն։ Նա նաեւ շեշտել է, որ Չեխիան մտադիր է խստորեն հետեւել կամավոր ընդունման եւ ԵՄ-ի ներսում միգրանտների բնակեցման սկզբունքին։