ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը գտնում է, որ ԵՄ երկրները ԱՄՆ-ի հակառակորդներ են: Այս մասին, խոսելով առեւտրային հարաբերությունների մասին, ԱՄՆ առաջնորդը հայտարարել է CBS- ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«Կարծում եմ, որ մենք շատ մրցակիցներ ունենք: Կարծում եմ, որ Եվրամիությունը մեր մրցակիցն է, այն, ինչն նրանք անում են առեւտրի մեջ», - ասել է ամերիկացի նախագահը՝ հավելելով, որ Ռուսաստանը եւս որոշ առումներով Նահանգների մրցակիցն է, իսկ Չինաստանը՝ տնտեսական առումով: «Բայց սա չի նշանակում, որ դրանք վատն են: Սա նշանակում է, որ նրանք մրցակցություն են կազմում»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը:

«Ես հարգում եմ այդ երկրների ղեկավարներին: Սակայն առեւտրի տեսանկյունից նրանք իսկապես օգտագործում են մեզ, այդ երկրներից շատերը ՆԱՏՕ-ի անդամներ են եւ անհրաժշտ վճարումները չեն կատարում», - ասել է Թրամը` խոսելով ԵՄ երկրների մասին: