Կնոջը ողջ են գտել մեկ շաբաթ անց այն բանից հետո, երբ նրա ավտոմեքենան ընկել է 60 մետրանոց ժայռից: Այս մասին հաղորդում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով BBC News-ը:

Ամերիկուհին ավտոմեքենայով Պորտլենդից ուղեւորվում էր Լոս Անջելես՝ քրոջ մոտ: Նա ընթանում էր Կալիֆորնիայի ափամերձ մայրուղով, երբ կտրուկ շրջադարձ է կատարել՝ կենդանու հետ բախումից խուսափելու համար, ինչի պատճառով էլ ավտոմեքենան դուրս է թռչել ճանապարհից:

Նրան գտել են զբոսաշրջիկները, որոնք Բիգ-Սուր շրջանում ավտոմեքենա էին նկատել: Ամերիկուհուն հաջողվել է ողջ մնալ այն բանի շնորհիվ, որ ջուր է խմել ջարդված մեքենայի ռադիատորից: Կինը գտնվում էր գիտակից վիճակում, ուժեղ վնասվել էր նրա ուսը:

Ինչպես նշել է Մոնտերեյ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Ջոն Թորնբուրգը, աղջկա բախտը բերել է ողջ մնալ, քանի որ նման դեպքերում մարդիկ կամ մահանում են:ծ