ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հուլիսի 15-ին Մոսկվայում հանդիպել է հնդիկ հայտնի գործարար, խոշոր ձեռնարկատեր, հնդկական խոշորագույն ընկերություններից մեկի՝ Reliance Industries Limited-ի նախագահ Մուկեշ Ամբանիի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամբանին Արմեն Սարգսյանի վաղեմի բարեկամն է։ Քննարկվել են Հայաստանի հետ ներդրումային համագործակցության հնարավորությունները:

Հայտնի գործարարն ասել է, որ Reliance Industries Limited ընկերությունը հետաքրքրված է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությամբ եւ ցանկություն ունի քննարկել Հայաստանում գիտահետազոտական եւ ծրագրային աշխատանքներ իրականացնելու հնարավորությունը։