Մեծ Բրիտանիայի՝ փոքր բիզնեսի հարցերով նախարար Էնդրյու Գրիֆիթսը հրաժարական է տվել այն բանից հետո, երբ իր սեքսուալ բնույթի նամակագրությունը հայտնվել է ԶԼՄ-ներում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով SkyNews-ը:

The Mirror բրիտանական պարբերականի մոտ է հայտնվել մոտ երկու հազար հաղորդագրություն, որոնք նախարարն ուղարկել է երկու ծանոթ կնոջ: Գրիֆիթսը նրանց գումար է առաջարկել բաց լուսանկարների եւ տեսանյութերի դիմաց, ինչպես նաեւ պնդել է հանդիպել իր հետ: Նախարարը որոշում էր կայացրել հեռանալ պաշտոնից դեռ մինչեւ The Mirror-ում տեղ գտած հրապարակումը: