Ռադիոազդանշանները ճառագայթվում են քվազարով՝ մեծ սեւ անցքով գալակտիկայով, որը գտնվում է մեզանից մոտ 13 միլիարդ լուսային տարի հեռավորության վրա, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն:

Սա նշանակում է, որ մեզ հասած ճառագայթումն արձակվել է Տիեզերքի ծննդին մոտ ժամանակներում (երբ այն «ընդամենը» միլիոն տարեկան էր): Մասնագետները կարծում են, որ այն կօգնի հասկանալ, թե ինչպես է ծագել Տիեզերքը եւ ինչպես են զարգացել առաջին գալակտիկաները: Հատկանշական է, որ այս ճառագայթումն ամենապայծառն է իր տեսակի մեջ, որը երբեւէ գրանցել են աստղադիտակները: