ԱՄՆ Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքում անհայտ անձինք կիրակի օրն առավոտյան կրակ է բացել երեք ոստիկանի ուղղությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Fox 4 News-ը:

Kansas City թերթի փոխանցմամբ՝ իրավապահներին հաջողվել է ձերբակալել հրաձիգին: Տուժած ոստիկանների վիճակը գնահատվում է որպես կայուն: Միջադեպի այլ մանրամասներ չեն հաղորդվում: