Մահացել է թավշյա հեղափոխության ակտիվիստներից Կարեն Մարգարյանը: Երիտասարդը 21 տարեկան էր (ֆոտոռեպորտաժ): 

Կարեն Մարգարյանի հիշատակին հուլիսի 15-ին Երեւանի Ազատության հրապարակում մոմավառություն է կազմակերպվել: 
Կարեն Մարգարյանը Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր: Սոցցանցերում ընկերների գրառումների համաձայն՝ Կարենը բարի, կյանքով լեցուն մարդ էր, որն այդպես էլ չհասցրեց վայելել այն պայքարի արդյունքները, որի համար «անքուն գիշերներ էր անցկացնում փողոցներում»: