Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 15-ին, ժամը 22:12-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի «Հոնդա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ հայտնվել մոտակա ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարաների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 11 կմ-ին «Honda-SRV» մակնիշի (վարորդը՝ Թ. Մ., ծնված 1954 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 20 մ սահել դեպի ձորակը:

Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթեւեկելի հատված:

http://mes.am/hy/accidents/item/2018/07/16/chtp16/