Հելսինկիում ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպմանը նվերների փոխանակում, հնարավոր է, նախատեսված է, սակայն դա չէ գլխավորը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Դեռեւս չեմ կարող ասել, սակայն, որպես կանոն, նվերների ինչ-որ փոխանակում նախատեսվում է: Սակայն դա չի լինի գլխավորը: Գլխավորն, իհարկե, կլինի ինքնին հանդիպումը»,- ասել է Պեսկովը RT-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով ԱՄՆ նախագահին պատասխան նվերի մասին հարցին:

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփը Պուտինի համար ոչ մեծ նվեր է պատրաստել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: